Մարմնի խնամք
Ցելյուլիտ. 168.am
Եթե հետևում եք կանանց առողջության վերաբերյալ հոդվածներին, ապա նկատած կլինեք, որ արդիական խնդիրներից մեկը կնոջ համար ցելյուլիտն է։
Նույնիսկ ժամանակակից գեղարարական միջոցները, այդ թվում` նաև էլեկտրոնային սարքերը և նաև` ֆիթնեսի հետ կապված հույսերը չեն ազատում կանանց` ոչ հաճելի նարնջի կեղևը հիշեցնող թաղանթից, որ հաճախ հայտնվում է մաշկի վրա` ազդրերի հատվածում։
Ցավոք պետք է նշենք, որ այդ խնդիրը շատերին է անհանգստացնում` կանանց մոտ 85 տոկոսին։
Ունայն են այն հույսերը, թե խնդիրը հնարավոր է լուծել գեղարարական միջոցների օգնությամբ։ Մաշկի վրա առաջացած կեղևը շատ հաճախ ազդարարում է այն մասին, որ օրգանիզմում կան ֆունկցիոնալ խանգարումներ, որոնք ունեն բժշկական միջամտության կարիք։ Այդ է պատճառը, որ «ցելյուլիտ» կոչվող խնդիրը լուծելու համար ավելի հաճախ խորհուրդ են տրվում ոչ թե զանազան քսուքները կամ մերսումը, այլ նաև` բուժման այլ եղանակներ, որոնք ազդում են օրգանիզմի վրա ներսից։
Ի դեպ, խոսքը գնում է ոչ թե դեղահաբերի, այլ բուժման այլընտրանքային միջոցի մասին` բուսաբուժության։ Նախ` կարևոր է իմանալ, որ միայն դեղաբուսային բուժումն ի զորու չէ լուծել խնդիրը. կարևոր է պահպանել որոշակի սննդակարգ։ Օգտակար է սահմանափակել բարձր կալիորականությամբ սնունդը` ճարպեր, շաքարներ, խմորեղեն, նույնիսկ, եթե ձեր քաշը նորմայի մեջ է։
Սննդի մեջ օգտագործեք միայն բուսական յուղ։ Նվազեցրեք ռաֆինացված շաքարի չափաբաժինը` փոխարինեք այն մեղրով և մրգերով։ Քացախի փոխարեն օգտագործեք կիտրոնի հյութ, սուրճը փոխարինեք եղերդակով, աղը` կանաչեղենով։
Ցելյուլիտի դեպքում անհրաժեշտ է օգտագործել բնական միզամուղ միջոցներ. սոխ, վարունգ, քարավուզ, կաղամբ, մաղադանոս, ելակ, գետնամորի, մեծ քանակությամբ խնձորի կեղևից, բալի կոթուններից պատրաստած եփուկներ և թուրմեր։ Ցելյուլիտի դեմ օգտակար է հազրեվարդը, քանի որ պաշտպանում է մաշկը արևի և որոշ այլ արտաքին ազդեցություններից, կանխարգելում է մաշկի չորացումը և ծերացումը։
Հազրեվարդը պարունակում է բազմաթիվ օրգանական թթուներ, ինչի շնորհիվ ունի բարձր հակաօքսիդանտ հատկություն։ Ցելյուլիտի դեմ պայքարի արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա, եթե օգտագործվի ձիաձետ դաշտայինը (տե՛ս «168 Ժամ», թիվ 109)։
Բույսը պարունակում է մոտ 10 տոկոս կրեմնիումի թթու, որը շատ կարևոր դեր է կատարում մաշկի կոլագենային հյուսվածքի գոյացման համար։ Ի դեպ, ձիաձետ դաշտայինից ստացված պատրաստուկները լայնորեն կիրառվում են գեղարարությունում` ցելյուլիտի դեմ, նաև այն պատճառով, որ պարունակում են զգալի քանակությամբ կալիում։ Բույսը կանխում է ճարպային շերտի և, հետևաբար, ցելյուլիտի առաջացումը։
Օրգանիզմի մաքրման և այտուցումը կանխարգելելու համար կարելի է օգտագործել հետևյալ` ազդեցիկ և մեզ քաջ հայտնի դեղաբույսերը.
-
1 թ/գ ասպիրակի ծաղիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը 4 անգամ, սնվելուց 1,5 ժամ առաջ կամ հետո։ Քամեք նախքան խմելը։
-
2 թ/գ կեչու մանրացրած տերևը թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
-
3 թ/գ կեչու բողբոջին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
-
1 թ/գ ուրցի խոտը թրմեք եռջրում. խորհուրդ է տրվում այն դեպքում, եթե ցելյուլիտն առաջացել է ճարպակալման հետևանքով։
Կարևոր է իմանալ, որ ուրցն օգտակար է վահանագեղձի բարձր ֆունկցիայի դեպքում` հիպերտիրեոզ, և պետք է զգուշանան հիպոտիրեոզով հիվանդները։ Ցելյուլիտի բուժմանը մեծապես նպաստում են այն դեղաբույսերը, որոնց պատրաստուկներն ունեն փափկեցնող և մաշկի առաձգականությունը բարձրացնող հատկություն։
Առավել շատ կիրառվող և ազդեցիկ միջոցը բաղեղ սովորականից ստացված քսուքներն են։ Կարևոր է իմանալ, որ բույսը թունավոր է. քսուքը կամ խոտն օգտագործելուց հետո պետք է լվանալ ձեռքերը։ Ցելյուլիտով վնասված ոչ մեծ հատվածները կարելի է վերացնել բաղեղի տերևով.
-
Մանրացրած տերևով շփեք վնասված հատվածը կամ տեղադրեք շոգեխաշած (եփած) տերևը։ Պահեք 2-3 ժամ։ Կարելի է նաև 24 ժամ թրմել տերևը տաք ջրում (1։20) և հաճախակի շփել ցելյուլիտով խոցված մաշկի հատվածները։
-
Մանրացրեք, խառնեք 20-30-ական գրամ ծիծեռնախոտի և բաղեղի խոտերը, ավելացրեք 1 լ եռջուր, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Օգտագործեք տեղային թրջոցի կամ լոգանքի համար։
Քսուք. 20 գ բաղեղի խոտը մեկ շաբաթ թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք։ 20 մլ ոգեթուրմին խառնեք 1 թ/գ խնկածաղկի ոգեթուրմ, 10 թ/գ լանոլին և 130 գ վազելին։ Լոգանք. Մանրացրեք, խառնեք հավասար մասնաբաժիններով` ձիաձետի, նարդոսի, հազրեվարդի, եղեսպակի, խնկածաղկի, բաղեղի խոտերը։ 300 գ հումքին ավելացրեք 2 լ եռջուր, թրմեք 1 ժամ, ավելացրեք լոգանքի ջրին։ Լոգանքի տևողությունը` 15-20 րոպե, ջրի ջերմաստիճանը` 30-40 C։
Թուրմ. Մանրացրեք խատուտիկի խոտը, ասպիրակի ծաղիկը, եգիպտացորենի մազմզուկները։ 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն